|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 10-ին, այցելել է Հանրապետության հարավարեւմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:
Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, զորամիավորման եւ զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:
Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական եւ ամրաշինական աշխատանքներին:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի իրենց վստահված հատվածը զգոն պաշտպանելու համար:
Սուրեն Պապիկյանը հետեւել է նաեւ առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին։