|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Խորհրդարանում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանը արդեն երկու անգամ նշանակվել է ԿԲ նախագահ. նա աշխատել է և՛ երկրորդ նախագահի, և՛ երրորդի ժամանակ՝ համարվելով նրանց մտերիմը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել այդքան երկար և հասցրե՞լ է մտերմանալ վարչապետ Փաշինյանի հետ։
Ջավադյանը պատասխանեց, որ եթե պատգամավորը մի քիչ էլ խորանար, կպարզեր, որ ինքը ԿԲ խորհրդի անդամ էլ նշանակվել է դեռ առաջին նախագահի օրոք։ Իսկ երկար աշխատելու կարողությունը ԿԲ նախագահը պայմանավորեց թիմի արհեստավարժությամբ։