Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Տոկիոյի վրա ճնշում է գործադրում, որպեսզի վերջ տա Տոկիոյի համալսարանում, ապրիլի 1-ից սկսած, քրդերենի դասավանդումը. հղում անելով Yeni Yaşam թերթին` նշում է ermenihaber.am կայքը:
Տոկիոյի օտարերկրյա հետազոտությունների համալսարանի քրդերեն լեզվի դասախոս Վաքքաս Չոլաքը նշում է, որ Ճապոնիայի կառավարությունը ոչ մի նշանակություն չի տալիս Անկարայի ճնշման փորձերին:
«Անշուշտ, շնորհիվ Ճապոնիայում կրթության ազատության, ոչ ոք իրավունք չունի միջամտելու ինչ-որ մեկի կրթության ազատությանը: Նույնիսկ Ճապոնիայի կառավարությունը չունի դրա իրավունքը: Դա նշանակում է, որ սա Ճապոնիայի ներքին գործերին միջամտել է: Կարծում եմ` Ճապոնիայի ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ կպատասխանի Թուրքիայի ԱԳՆ-ին»,- նշել է Չոլաքը: