|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել Կուրիլյան կղզիներում ռուսական ռազմական ներկայության ավելացման կապակցությամբ. հայտնում է ТАСС-ը:
«Ես չեմ կարող բացահայտել մեր զրույցի ողջ բովանդակությունը: Սակայն հստակ ասել եմ ռուսական կողմին, որ մենք ցավում ենք հյուսիսային 4 կղզիներում ռուսական ռազմական ներկայության ուժեղացման համար»,- ասել է Աբեն:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի էր ունեցել 2016-ի դեկտեմբերին: