|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում հյուրընկալվել են տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ունկնդիրները, հայտնում են ՊՆ-ից։
Հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները: