|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Ստամբուլ քաղաքում հաղթած` ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին ծաղրող խաղ է ստեղծվել: «Mazbata online» («Օնլայն մանդատ») անունը կրող խաղի նպատակը 39 քվեատուփներին հասնելն է և դրանով մանդատ ստանալը. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ Ստամբուլ նահանգն ունի 39 ընտրատարածք:
Ընտրությունների արդյունքում Էքրեմ Իմամօղլուն 29.000 ձայնով առաջ էր անցել ԱԶԿ թեկնածու Բինալի Յըլդըրըմից, սակայն ԱԶԿ-ի բողոքարկումից հետո անվավեր ճանաչված ձայները վերահաշվարկվեցին և պակասեցին մինչև 14.000-ի: Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովում դեռևս շարունակվում են քննարկումները, ընտրության արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, և հենց դա է պատճառը, որ Ստամբուլում հաղթած թեկնածուին դեռևս չեն տվել մանդատ: Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում են պահանջել նոր ընտրություն: