|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կահիրեի Թահրիր հրապարակում «Nineva el-Gad» հեռուստաընկերությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներ է տեղադրել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հեռուստաընկերության ներկայացուցիչներից մեկը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ գովազդային վահանակների վրա փակցված պաստառներին պատկերված է եղել Էրդողանը՝ նստած խալիֆայական գահին: Այս կերպ եգիպտական հեռուստաընկերությունը ծաղրել է Թուրքիայի նախագահի՝ Օսմանյան խալիֆայության վերականգնման մասին երազանքները:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Եգիպտոսի ոստիկանությունն արագ հեռացրել է պաստառները:
Նշվում է, որ նույն El- Gad հեռուստաընկերությունը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի հետ հարցազրույց է անցկացրել: Վերջինիս թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: