|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում ու մայրուղիներում «Never Forget Armenian Genocide» («Երբեք մի մոռացիր Հայոց ցեղասպանությունը») գրությամբ էլեկտրոնային պաստառներ են տեղադրվել մարտ-ապրիլ ամիսներին. հաղորդում է ermenihaber.am կայքը:
20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հիշեցնող պաստառներին պատկերված է երեխա, որի դեմքի կեսը մթության մեջ է և խորհրդանշում է 1915 թ. Հայաստանի սև օրերը, մյուս կեսը լուսավոր է և ցույց է տալիս 2019 թ. պայծառ ու լուսավոր Հայաստանը:
Ոչ միայն Հայոց, այլև բոլոր այլ ցեղասպանությունները քննադատող այս պաստառները տարբեր նահանգներում շարունակելու են կախված մնալ մինչև ապրիլի 30-ը: