|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայում ապրիլի 24-ին ընդառաջ Ռուսաստանի հայերի միության ջանքերով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող տեղեկատվական վահանակներ են տեղադրվել։ Այդ մասին ասվում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ Ռուսաստանի հայերի միությունը տեղադրել է վահանակները Մոսկվայի փողոցներում, ինչպես նախորդ տարիներին, որպես հիշեցում, որ ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրել է իր պատմության ամենադաժան էջը՝ Հայոց ցեղասպանությունը։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ամերիկահայերը նույնպես բարձրաձայնել են և կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փենսիլվանիայի Հայ Դատի գրասենյակը հսկայական տեղեկատվական վահանակներ է տեղադրել նահանգի Բաքս եւ Մոնտգոմերի շրջաններում՝ կոչ անելով Բայդենին «արժանապատվորեն և խիզախաբար ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»: