|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ապրիլի 26-ին Կ.Պոլսում ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ ոստիկանները հարձակվել են ներկաների վրա. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Ոստիկանները ցանկացել են հանել պաստառները, որոնց վրա գրված է եղել «Առերեսվում ենք Ցեղասպանության հետ»: Ներկաները դիմադրել են ոստիկաններին: Ձերբակալվել է 6 մարդ, որոնցից երկուսը վիրավոր են:
Ոստիկանների հարձակումից հետո խումբը հավաքվել է Սուրբ Թագավոր եկեղեցու առջև և միասնական հայտարարությամբ հանդես եկել: Նրանց թվում են եղել 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի հայրն ու մայրը:
Կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Իսթիքլալ փողոցում կայացած ոգեկոչման արարողության ժամանակ ևս ոստիկանները հարձակվել են, հանել պաստառները, սակայն ներկաներն իրենց երթը շարունակել են առանց պաստառների: