|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում. տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:
ԱՀՀ Խորհրդի անդամ Էննի Տոտան և ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Սթենի Հոյերի, դեմոկրատ կոնգրեսական Շելլի Բերքլիի և Մերիլենդից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբանեսի հետ եւ քննարկել ամերիկահայ համայնքին հուզող խնդիրներ:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաեւ Հայաստանին եւ Արցախին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությանը վերաբերող հարցեր: