|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նիկոսիայում հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կիրականացնեն՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Cyprus-mail.com կայքը հաղորդում է, որ Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովն է հայտարարել Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված երիտասարդական քայլերթ իրականացնելու մասին:
Քայլերթը կսկսվի Նիկոսիայի Մակարիոսի պողոտայից: Մասնակիցները կքայլեն Հայաստանի անվան պողոտայով. նրանց կմիանան համայնքի մյուս անդամները, որտեղից միասին կգնան հայկական եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ. այնտեղ էլ տեղի կունենա հիշատակման արարողություն: