|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպման ժամկետն արդեն համաձայնեցվել է: «Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք: Մենք արդեն պայմանավորվել ենք ժամկետի մասին: Ավանդաբար, այն կհայտնեն Երևանը և Բաքուն»,- ասել է նա:
Yerkir. am-ն այդ կապակցությամբ ստացել է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը:
Ի պատասխան մեր համապատասխան հարցին` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց . «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է: Ամսաթիվը մենք միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով և չենք խախտելու այդ սկզբունքը»։