կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 10:20
Քաղաքական

ԼՀԿ-ն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկները. «Ժողովուրդ»

ԼՀԿ-ն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը։ Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները։

ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, եւ այդ մեկն էլ պետք է վերահսկի Սփյուռքի ոլորտը եւ լինի Սփյուռքի եւ հայրենադարձության հարցերով փոխվարչապետ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տեսակետը ձեւավորվել է ԼՀԿ պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչերի ու որոշ սփյուռքահայերի հետ քննարկումների արդյունքում: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ «Դաշնակցությունն» իրենց բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն եղել են նաեւ այնպիսինները, որոնք չեն ընդունվել։

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն վերջերս փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ, եւ նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Հնարավոր է` ԼՀԿ առաջարկին միանա նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: