| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  6 տարի առաջ - 2019-04-01 15:58
            6 տարի առաջ - 2019-04-01 15:58  
         
                
            Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»` տեղեկացնելով Հրազդանի կիրճում «Արզնի 1 – Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի մասին։
Այդ ջրատարից սնուցվող Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում սպառողների 4 տոկոսը 12.00-ից հետո զրկվել են ջրամատակարարումից։ Մնացած սպառողներն այս պահին ջուր են ստանում Կաթնաղբյուրից ու Գառնիից մղվող լրացուցիչ ջրաքանակի հաշվին։
Վթարն ուսումնասիրած մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ջրամատակարարման ընդհատումը կարող է տևել մինչև 36 ժամ, քանի որ այն բարդ է, ու դրա վերացման համար երկար ժամանակ կպահանջվի: Բանն այն է, որ վթարը տեղի է ունեցել Արզնիից դեպի Երևան հատվածում` Հրազդանի կիրճում, որտեղ վթարի վերացման աշխատանքների կազմակերպման համար անհարմար է, հողը թաց է, ճանապարհ չկա, տեխնիկան ու մասնագետները դժվար են տեղաշարժվում:
Վթարի հիմնական պատճառն, ըստ ընկերության պաշտոնական հաղորդագրության, եղանակային պայմաններն են: Առատ անձրևներով պայմանավորված` ձորերում ու կիրճերում տեղի է ունենում հողի սահք, որի հետևանքով տեղաշարժվում են նաև այդ տարածքով անցնող խողովակաշարերը:
Մասնագետները խոստանում են ընդհատված ջրամատակարարումը վերականգնել ապրիլի 2–ին` ժամը 24.00–ին։