|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վերին Պտղնի գյուղին հարակից տարածքում անհայտ անձինք զգալի քանակությամբ ժայռաբեկորներ են լցել ձորը, ինչի հետեւանքով վթարվել է Արզական-Երեւան մայր ջրատարը. տեղի է ունեցել վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք:
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ջրատարի վերականգնման համար անհրաժեշտ է կառուցել 200 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար: Հաշվի առնելով բարդ տեղանքը` կպահանջվի մոտ 2 ամիս:
Ընկերությունը հայցում է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի եւ հարակից տարածքների սպառողների ներողամտությունը վթարի հետեւանքով պատճառվող անհանգստության համար եւ հավաստիացնում է, որ կարվի առավելագույնը մինչեւ խնդրի վերջնական կարգավորումը հնարավորինս բարվոք ջրամատակարարում ապահովելու համար: