|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կոտայքի մարզի Արզական և Մարմարիկ համայնքներում ընթանում են հակակարկտային «Զենիթ» գազային կայանների տեղադրման աշխատանքներ։
«Մեկ ամիս առաջ, ինչպես նաև նախորդ տարիներին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Մարմարիկ և Չարենցավանի Արտավազ բնակավայրերում գրանցված կարկուտների հասցրած վնասները հաշվի առնելով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը առաջարկել է Մեղրաձոր և Չարենցավան համայնքների ղեկավարներին նշված բնակավայրերից յուրաքանչյուրում սկզբնական շրջանում առնվազն մեկական հակակարկտային «Զենիթ» գազային կայաններ ձեռք բերել և տեղադրել:
Կայաններն արդեն Արզականում և Մարմարիկում են և այսօր երկու բնակավայրերում ընթանում են կայանների տեղադրման աշխատանքներ:
Յուրաքանչյուր կայանի ընդգրկման մակերեսը 80-100 հա է. այն կբավարարի վերը նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի զերծ պահելով կարկտահարության հասցրած վնասներից:
Առաջիկայում կառավարության կողմից նախատեսված է համապատասխան ծրագրերի իրականացում մարզի առավել վտանգավոր հատվածներում ևս մի քանի հակակարկտային կայանների տեղադրման համար:
Ի դեպ, կայանների սպասարկումը և կառավարումը իրականացվելու է ԱԻՆ համապատասխան ծառայության կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ: