|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արագածոտնի մարզում շարունակվում են նոր հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները: Դրանց անհրաժեշտությունը զգացվեց առանձնապես այս տարվա ամռանը` հուլիսի 3-ին, հուլիսի 10-ին եւ օգոստոսի 3-ին տեղի ունեցած աննախադեպ կարկտահարությունից հետո:
Ի թիվս տուժած տնտեսություններին ցուցաբերվող այլ աջակցության, մարզպետ Գաբրիել Գյոզալյանի նախաձեռնությամբ, հետամուտ են համայնքներում նոր հակակարկտային կայանքների տեղադրման գործընթացին: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ` մարզին հատկացվել է 7 նոր հակակարկտային կայանք: Դրանցից 4-ը տեղադրվել է Կարբի եւ Օհանավան համայնքներում: Առաջիկայում կայաններից 1-ը կտեղադրվի Սասունիկում, 2-ը` Աշտարակ քաղաքում:
Այսպիսով` մարզում հակակարկտային կայանների թիվը կդառնա 69-ը:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին