|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) սեյսմիկ անվտանգության բարձրացման նպատակով, տեխնիկական համագործակցության ազգային ծրագրի շրջանակներում, տրամադրել է 6 նորագույն GURALP 6TD լայնատիրույթ սեյսմիկ կայաններ` ՀԱԷԿ-ի շուրջ տեղադրված և գործող հեռաչափական սեյսմիկ ցանցը արդիականացնելու համար:
Սարքերը ԱԷՄԳ-ը տրամադրել է ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին, որն էլ դրանք փոխանցել է օգտագործման ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությանը: Ժամանակակից սեյսմիկ կայանների տեղակայումը ՀԱԷԿ-ի շուրջ մեծապես կնպաստի կատարվող մշտադիտարկումների հուսալիության բարձրացմանը:
Տեղադրվելիք սարքերը ներկայումս գտնվում են ՀՀ ԱԻՆ ՍՊԾ համակարգի «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում, որտեղ սկսվել է դրանց փորձարկումը: Նախքան սարքավորումների տեղադրումը կատարվելու են տեղանքի ընտրություն և գործիքային չափումներ` սեյսմիկ տատանումների ֆոնային արժեքները որոշելու համար: