|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շուրջ 2 մլրդ ՀՀ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։
Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի 27 միավորված համայնքներ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի նպատակն է` էականորեն կրճատել համայնքային բյուջեների ծախսերը էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ։ Արևային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են համայնքային ենթակայությամբ գործող կառույցներում՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Ծրագրի արդյունքում խնայված միջոցները կծախսվեն համայնքային օրակարգային այլ խնդիրներ լուծելու համար։