|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
«Սահմանին իրավիճակը այս պահին կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա վստահեցրեց, թե զորքերի կուտակումներ չկան։
«Այս պահին զորքերի կուտակումներ չկան։ Վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել հենց նույն կերպ, ինչը կայունության և հանդարտության նշաններ է իրենից ներկայացնում»,- ասաց Պապիկյանը։
Նա հայտնեց, որ 2023 թվականը եղել բարդ տարի ԶՈւ-ժերի համար, եղել են խնդիրներ բազում խնդիրներ, միևնույն ժամանակ այն եղել ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի։
Պապիկյանը հայտնեց, որ բարեփոխումները տեղի են ունենում ընդդիմադիրենրի մասնակցությամբ՝ Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ ընդունելու միջոցով։