|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այո՛, իրոք, հանդիպել ենք ներկայացուցիչների հետ, բավականին երկար քննարկել թեման և հանգել ենք այն մտքին, որ գրավատները կամ փոխանակման կետերը չպետք է համեմատել ֆինանսական այլ կառույցների հետ. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Որովհետև այլ ֆինանսական կառույցները՝ վարկային կազմակերպություններն ու բանկերը, գործում են բացարձակապես այլ կարգավորման դաշտում և ունեն բազմաթիվ սահմանափակումներ։ Բացարձակապես այլ դաշտում են գործում գրավատները և փոխանակման կետերը: Ես պատրաստ եմ երկուշաբթի՝ ժամը 11։00-ին, կառավարության շենքի առջև կայանալիք բողոքի ակցիայի շրջանակներում հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ»,- ասաց նա` հավելելով, որ լավ կլինի ձևավորվեն երկխոսության կետեր, այլ ոչ թե գան ու պահանջներ ներկայացնեն: