|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է Դաշնային խորհրդին:
Ի թիվս բազմաթիվ հարցերի, նա խոսել է նաև նոր ծովային հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռի մասին: Ըստ Պուտինի` այն կունենա 9 թափից ավելի արագություն, 1 հազար կիլոմետրից ավելի խոցման հեռավորություն:
Խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին` ՌԴ նախագահը նշել է , որ Ռուսաստանը հետաքրքված չէ ԱՄՆ-ի հետ առճակատմամբ և կսպասի, թե երբ ԱՄՆ-ը կգիտակցի, որ Ռուսաստանը լիիրավ գործընկեր է:
Խոսելով Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին` Պուտինը նշել է , որ հենց Վաշինգտոնն է խախտել համաձայնագիրը և մեղավորներ է որոնում: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին` մի կողմ թողնել գլոբալ ռազմական առավելություն ստանալու պատրանքը: