|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր «Մեդիա Կենտրոնում» հայտարարեց, որ այդ խնդիրը մտահոգում է իրենց վստահորդներին, որովհետև նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու Վճռաբեկ դատարանն իրենց գործերը վարույթ չի ընդունում:
Փաստաբանների խոսքով` իրենց վստահորդները ստիպված դիմում են Եվրադատարան և հասնում արդարության: «Մեզ համար անհասկանալի է, երբ Վճռաբեկը կայացնում է որոշումենր, որոնք հակասում են նախորդ որոշումներին, ընդհանրապես անհասկանալի է այդ դատարանի վարքագիծը»,- ասաց Ալումյանը և հավելեց, որ իրենք տարբեր մեթոդներով փորձել են այդ մասին բարձրաձայնել, սակայն արդյունքի չենք հասել:
Իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով` փաստաբաններն ի սկզբանե պետք է բավարարվեն վերաքննիչ ատյանով և Վճռաբեկ դատարան բողոք բերելու մասին մտածեն միայն բացառիկ դեպքերում.այն է` իրավունքի զարգացման և օրենքի միատեսակ կիրառությունը սահմանելու անհրաժեշտության դեպքում.
«Պետք է մոռանալ Վճռաբեկի գոյության մասին»,-հայտարարեց նա: