|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում մարտի 25-ին կկայանա Մհեր Մկրտչյանի հեղինակած «Փշրված պատրանքի մի գիշեր» ներկայացման պրեմիերան:
Պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ գյխավոր հերոսներ` պրոդյուսեր Արթուրը եւ Մերին իրենց ամուսնական առաջին գիշերն են վայելում: Անհաջող մի կատակի պատճառով կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, ով ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Վերջինս փորձում է զավեշտական այս դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին՝ պարզել ստեղծված անախորժ իրավիճակը: Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլ նաեւ փշրում նրա գեղեցիկ երազները: Գործողությունների ընթացքում ի հայտ են գալիս ուշագրավ մանրամասներ, անսպասելի լուծումներ, առկա է բնական դերասանական խաղ:
Պիեսի հեղինակը Մհեր Մկրտչյանն է, ռեժիսորը՝ Գագիկ Մադոյանը: Ներկայացման գլխավոր դերերում են Անի Խաչիկյանն ու Արծրուն Չոբանյանը: Այլ կերպարներ մարմնավորում են Լեւս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Անուշիկ Մելիքբեկյանը, Սարգիս Վարդեւանյանը, Գեորգի Հովակիմյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը: