|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի արդյունաբերության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։
Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության մեծ հնարավորություններ և Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության ու մատակարարման հարցում։ Հայաստանի նախագահը Կատարի էմիրին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։
Իր հերթին Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին Հայաստանի նախագահին հրավիրել է այցելել Կատար։