|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանն Էմիր Ալ Թանիին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի և ներկա իրավիճակի մասին:
Կողմերը համակարծիք են եղել, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու էմիր Ալ Թանին անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: