|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ,- հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Նրանք մտքեր են փոխանակել Արցախի շուրջ վերջին զարգացումների և այդ համատեքստում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան խնդրի կարգավորման համազգային նշանակությունն ու կարևորությունը: Նշելով, որ, իրավիճակով պայմանավորված, ողջ հայությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ նրանք համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը ու ազգային միասնականությունը:
Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահը նշել են, որ Արցախն այսօր ունի հսկայական հումանիտար խնդիրներ, և յուրաքանչյուրս մեր նպաստը պետք է բերենք դրանց լուծմանը, որպեսզի կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները: