|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի կիրառել իրեն հասանելի միջոցները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա ճնշում գործադրելու համար: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում. հայտնում է Газета.ру-ն:
Բոլթոնի խոսքով` ամերիկյան կողմը մտադիր է ոչ լեգիտիմ իշխանությանը զրկել եկամտից, ինչպես նաև ապահովել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի աջակցությունը:
«ԱՄՆ-ը թույլ չի տա Մադուրոյին և նրա հանցակիցներին` շարունակել թալանել Վենսուելայի ժողովրդին»,- գրել է նա: