կարևոր
439 դիտում, 45 րոպե առաջ - 2025-12-09 13:16
Հասարակություն

Իշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ․ հայտարարություն

Իշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ․ հայտարարություն

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդինախաձեռնությամբ և Եզրաս սրբազանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ թեմի հոգևորականների, թեմական խորհրդի, տարբեր քաղաքների ծխական խորհուրդների ատենապետերի ու ներկայացուցիչների ժողով, որի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն:

«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորներս, ծուխերի ատենապետերս և ներկայացուցիչներս՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա, խորապես մտահոգված ենք և խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած հակասահմանադրական,  հակաեկեղեցական, աստվածամերժ գործողությունները, հոգևորականների ևեկեղեցասեր զավակների մտացածին մեղադրանքներով ապօրինի կալանավորումները:

Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ։

Հանուն պետականության պահպանման, ազգի միասնության, հավատքի և Եկեղեցու անսասանության, հաստատում ենք մեր անմնացորդ հավատարմությունըհամայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: