|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Էլեկտրական ծխախոտի արձակած գոլորշին ախտահարում է ԴՆԹ-ն, ինչն էլ մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այդ եզրահանգմանն են եկել Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները. հայտնում է meddaily.ru-ն:
Անցկացվել է գիտափորձ, որի շրջանակներում մկները 3 ամիս շնչել են նիկոտին պարունակող էլեկտրական ծխախոտի ծուխը: Արդյունքում՝ այդ կենդանիների մոտ հայտնաբերվել են ավելի շատ ախտահարված ԴՆԹ-ով բջիջներ սրտամկանում, թոքերում ու միզապարկում, քան այն մկների մոտ, որոնք այդ ընթացքում մաքուր օդ են շնչել: Դրանից բացի` այդ մկների մոտ վնասված ԴՆԹ-ն ավելի վատ է վերականգնվում:
Ըստ գիտնականների`էլեկտրոնային ծխախոտները պարունակում են ավելի քիչ քաղցկեղածին նյութեր, քան հասարակ ծխախոտը, այնուամենայնիվ, դրանք նույնպես նպաստում են քաղցկեղի առաջացմանը: