|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թաիլանդի վարչապետ Անութխին Չարնվիրակունը սոցցանցում հայտարարել է, որ Կամբոջայի հետ հրադադար չի լինի:
«Թաիլանդի դիրքորոշումը կայանում է ստատուս-քվոյի պահպանման մեջ։ Ո՛չ մի հրադադար»,- գրել է Անութխին Չարնվիրակունը։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանագոտում ռազմական գործողությունների էսկալացիան սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։
Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կամբոջայի հետ սահմանի երկայնքով կատաղի մարտերը շարունակվում են: Վերջին տվյալներով՝ Կամբոջայի սահմանամերձ նահանգների վրա Թաիլանդի զինուժի հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ է լքել իրենց տները, Թաիլանդում ընդհանուր առմամբ տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարը գտնվում են սահմանամերձ նահանգների ժամանակավոր տեղակայման կետերում: