|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ Իվանովոյի մարզում կործանված Ան-22 ինքնաթիռում գտնվող անձնակազմի բոլոր անդամները մահացել են։ Տեղեկությունը հայտնել է ՔԿ-ն:
Քրեական գործ է հարուցվել թռիչքի նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերանորոգումից հետո պլանային թռիչք իրականացնող Ան-22-ը կործանվել է՝ ընկնելով ամայի տարածքում։ Կործանման շրջանում առայժմ հայտնաբերվել են միայն ինքնաթիռի բեկորները։
ԱՆ-22 «Անթեյը» աշխարհի ամենամեծ տուրբոպտուտակավոր ինքնաթիռն է։ Այն օգտագործվում է ծանր ու մեծածավալ ռազմական տեխնիկայի և զորքի տեղափոխման, ինչպես նաև դեսանտավորման համար։