կարևոր
418 դիտում, 45 րոպե առաջ - 2025-12-09 23:13
Հասարակություն

Նոր ֆինանսական բուրգ է տարածվում. այս անգամ djialgeriai անվանումով. կիբեռոստիկանություն

Նոր ֆինանսական բուրգ է տարածվում. այս անգամ djialgeriai անվանումով. կիբեռոստիկանություն

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․

«Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, այս անգամ djialgeriai անվանումով, որը առաջարկում է ներդնել գումարներ դռոնների ոլորտում:

Այս ֆինանսական բուրգը իր տեսակով կրկնօրինակում է Հայաստանում արդեն «փլուզված» ՍիթիԲայք նախագիծը:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այսպիսի հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են ձեր գոյացած «եկամուտը»:

Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուց»: