|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ դաշնային հաստատությունների մի մասը մասամբ կրճատել է աշխատանքը բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, ինչին հանգեցրել է Թրամփ-դեմոկրատներ դիմակայությունը Սենատում. հայտնում է РИА Новости-ն:
Տեղական ժամանակով ուղիղ կեսգիշերին լրացել է կառավարությունը ֆինանսավորող 7 օրենքների գործողության ժամկետը: Առանց ֆինանսավորման են մնացել ԱՄՆ պետքարտուղարությունը, արդարադատության, ներքին անվտանգության, գյուղատնտեսության, տրանսպորտի նախարարությունները, ինչպես նաև այլ գերատեսչություններ: Օրենքով նրանք պետք է զգալիորեն կրճատեն աշխատանքը՝ աշխատակիցների մի մասին ուղարկելով հարկադիր արձակուրդ:
Բանն այն է, որ Թրամփը պնդում է, որ բյուջեում ներառվի 5 մլրդ դոլարը` Մեքսիկայի հետ սահմանին անվտանգության ապահովման համար, իսկ դեմոկրատները դեմ են: Նրանք այդպես էլ չեն եկել համաձայնության: