|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ քննարկվել են միայն խորհրդարանական խմբակցությանը վերաբերող հարցեր, գործադիր մարմնին վերաբերող հարցեր չեն քննարկվել:
«Քննարկվել են Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, «Իմ քայլ»-ը դաշինքի խմբակցության ղեկավարի, ինչպես նաև հանձնաժողովի նախագահների հարցերը»,- ասաց Ավինյանը:
Նշենք, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ցանկություն ունի մնալ գործադիրում, սակայն դեռ տեղյակ չէ` իրեն կառաջարկվի նախարարի պաշտոնը, թե ոչ: