|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը:
Երկուստեք կարևորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարևոր են համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները:
ՀԲ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից գործադրվող ջանքերը և ձեռնարկվող միջոցառումները, կարևորել ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքը: