|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ԿԲ դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցող` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարց ուղղեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա հարցրեց, թե ներկայումս ի՞նչ քաղաքականություն է վարում ԿԲ-ն՝ լողացող կուրսի՞, թե՞ ոչ, և ինչի՞ կարող է հանգեցնել լողացող կուրսի քաղաքականությունը: Պատգամավորը հարցրեց նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որ դրամը թռիչքային տատանումներ չունենա:Հովհաննես Մարգարյանի երրորդ հարցը վերաբերում էր մասնավոր տրանսֆերտների կրճատմանը, թե ի՞նչ ցուցանիշներ ունենք հիմա, և ինչի՞ կարող է հանգեցնել մասնավոր տրանսֆերտների կրճատումը:
Ներսես Երիցյանը պատասխանեց, որ ԿԲ-ն վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն և այդ պայմաններում` գնաճի կայունացման քաղաքականություն: Ըստ նրա` Ղազախստանում գնաճը կազմում է 20 տոկոս, իսկ մեզ մոտ այն ավելի քիչ է. ԿԲ-ն հասավ նրան, որ գնաճն ավելի նվազ լինի, ինչն էլ, իր հերթին, կանխեց աղքատության խորացումը և հնարավորություն տվեց տնտեսական աճ ապահովել:
Ինչ վերաբերում է մասնավոր տրանսֆերտների նվազմանը, Ներսես Երիցյանը նշեց, որ տարվա սկզբին այն եղել է 50 տոկոս, սակայն ներկայումս 27 տոկոս է կազմում: Ըստ նրա` մասնավոր տրանսֆերտների նվազումը չի ազդել գնաճի վրա, որովհետև դրանց ազդեցությունը փոխարինվել է այլ գործոններով: