|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննել են Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը։
Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Վաչագան Ղազարյանի կալանքը երկարացնելու հարցի քննությունն ավարտվեց: Դատավորը իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է և շարունակել գործի քննությունը, որի ընթացքում քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրել ապօրինի հարստացման և դրամական միջոցները թաքցնելու մեջ:
Նշենք նաև, որ այսօր Վաչագան Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստ է 6 մլն դոլարի չափով դրամական միջոցները փոխանցել պետությանը: