|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը նոր տեսանյութեր է հրապարակել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի մասնակցությամբ, որոնք կասկածվում են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման մեջ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքայն էջում մեկնաբանել է հրապարակումները` նշելով, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը Brexit-ի թեմայից և իր հրաժարականի մասին քննարկումներից: «Շատ տափա՞կ է: Դե, ինչպես կարողանում են»,- գրել է նա:
Տեսանյութում երևում է` ինչպես են կասկածյալները մարտի 4-ին ժամանում Սոլսբերի և տեղաշարժվում քաղաքով:
Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում: Լոնդոնը թունավորման փորձի մեջ մեղադրում է Մոսկվային: