|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում նիստերի դահլիճում հայտարարեց, որ Աղավնաձոր համայնքի բնակիչներից ահազանգ է ստացել:
«Գյուղի բնակիչները փակել են մայրուղին, սպառնում են իրենց երեխաներին չթողնել գնալ մանկապարտեզ և դպրոց, եթե չլուծվի իրենց խաղողի մթերման գումարի հետ կապված խնդիրը: Խաղողի մթերման գումարը չեն ստացել, գյուղացիները ստիպված են դիմել ծայրահեղ քայլերի: Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում այս հարցի վրա, վաղվանից գյուղացիները երեխաներին մանկապարտեզ ու դպրոց չեն ուղարկելու»,- ասաց նա: