|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԵՄ-ն ակնկալում է, որ Թուրքիան շուտափույթ կերպով կազատի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Դեմիրթաշի գործով՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին` անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին: ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն՝ Դեմիրթաշի կալանավորման համար ներկայացված հիմքերը բավարար չեն, նա պետք է ազատ արձակվի, Թուրքիայի իշխանությունները 25 000 եվրոյի չափով դատական ծախսերի փոխհատուցում պետք է վճարեն նրան:
2016-ի նոյեմբերին ձերբակալվել էր քրդամետ կուսակցության 10 անդամ, որոնց մեղադրում են Քրդական բանվորական կուսակցություն խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Պատգամավորները հերքում են մեղադրանքները: