|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Նարեկ Սամսոնյանի հարցին՝ նշելով, որ նա պետք է ժամ առաջ տեղափոխվի բժշկական հաստատություն։
«Այսօր մասնակցեցի քաղբանտարկյալների թեմայով հրավիրված քննարկմանը, որտեղ ևս մեկ անգամ անդրադարձա ստեղծված իրավիճակի անթույլատրելիությանը։
Ուզում եմ ընդգծել, որ քաղբանտարկյալների թեման իմ և գործընկերներիս համար օրակարգային է։ Գրեթե ամենօրյա ռեժիմով մենք այցելում ենք քրեակատարողական հիմնարկներ, բարձրաձայնում ենք խնդիրը թե՛ ելույթների, թե՛ պատկան մարմիններին և մեր միջազգային գործընկերներին ուղղված գրությունների միջոցով։
Կարևոր է նաև մեր աջակցությունը քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց ընտանիքներին։ Նրանք որևէ պահի իրենց չպետք է միայնակ զգան։
Այս պահին հրատապ է հատկապես Նարեկ Սամսոնյանի հարցը, որն արդեն 15 օր է, ինչ դիմել է պայքարի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի։ Նարեկը պետք է ժամ առաջ տեղափոխվի բժշկական հաստատություն, որտեղ էլ կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններն ու վիրահատությունը։
Հ․ Գ․ Քիչ առաջ ևս մեկ անգամ կապ հաստատեցի
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որտեղից հավաստիացրին, որ այսօր անպայման կլուծեն Նարեկի տեղափոխման հարցը»։