կարևոր
322 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-23 14:50
Հասարակություն

Ապօրինի որոշումների համար իշխանափոխությունից հետո պատասխան են տալու․ Հայաստանում քաղբանտարկյալ չպետք է լինի․ Գառնիկ Դանիելյան

Ապօրինի որոշումների համար իշխանափոխությունից հետո պատասխան են տալու․ Հայաստանում քաղբանտարկյալ  չպետք է լինի․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծում է, որ  քաղբանտարկյալների խնդրի բարձրաձայնմանն ուղղված ցանկացած գործողություն՝ նամակներ միջազգային կառույցներին, գրառումներ, աջակցություն նրանց ընտանիքի անդամներին, այցելություններ ՔԿՀ-ներ չափազանց կարևոր է։

«Հանրային պարսավանքը շատ լուրջ գործիքակազմ է ու լուրջ զենք, որը պետք է օգտագործվի։ Այդ մարդիկ պետք է իմանանք, որ այսօրվա կայացրած ապօրինի որոշումների  համար, վաղը մոյւս օրը պետք է պատասխան տան։ Պետք է պատասպան տան պատճառած այս տառապանքների, զրկանքների, մարդկանց առողջական խնդրների համար։ Մենք պետք է խոսքնե, բարձրաձայնենք, գրություններ ուղարկենք ու ուղարկում ենք, այդ մարդկանց, շատ կներեք, օր ու արև չտանք»,-ասաց Գառնիկ Դանիելյանը՝  նշելով, որ դա ամենօրյա աշխատանք է, հարյուրավոր մեր հայրենակիցների իրավունքների հարցը։

«Մենք պետք է շարունակենք մեր պայքարը՝ հասնելու այն բանին, որ որևէ իշխանության օրոք Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։