|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 18,255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը ՄԻԵԴ հերթական վճռի կատարման համար: Հիշյալ գումարը 2016 թվականի ինը ամսում կհատկացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով:
Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 15,255 եվրո` որպես նյութական վնասի հատուցում, իսկ 3,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ֆինանսների նախարարությանը` քննարկել և հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է վճարվել Եվրադատարանի վճիռներով: «Եվ, ընդհանրապես, այդ որոշումների համար ինչ-որ մեկը պատասխան պետք է տա՞, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը: