|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ նշելով․
«Պապոյա՛ն Գևորգ, հեղուկ գազից էլ խոսիր, գազի գինը Վրաստանի համեմատ 80 դրամով թանկացել է. թե բա բենզինը 80 դրամով էժանացել է։
Թե՞ Ադրբեջանը ստարտը չի տվել…
Վերջին օրերին անընդհատ քննարկվում է բենզինի գնի իջեցումը, մինչդեռ հեղուկ գազի գինն ակնհայտ թանկացել է, դառնալով մինչև 270դրամ։
Հունվարի 20-ի դրությամբ հարևան Վրաստանում հեղուկ գազի արժեքը 1,35 լարի էր,կամ ՀՀ ԿԲ այդ օրվա հաշվարկով(1լարի=140.89դրամ) 190,2 դրամ։
Հեղուկ գազի գինը միտումնավոր թանկացվել է, որպեսզի մոտակա ամիսների ընթացքում իրենց ադրբեջանահաճո քայլերի, տնտեսական որոշակի գործարքների կնքման համար ունենան իբրև թե ամուր հիմքեր և մանիպուլացիոն արդարացումներ»։