կարևոր
817 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-23 18:52
Հասարակություն

Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ

Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթ առկա չէ։

Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ կա՞ նախաձեռնված քրեական վարույթ, որը վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսին։

«Նշված անձի «վերաբերյալ»  ՀՀ դատախազությունում քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն ներկայում առկա չէ»,- Aysor.am-ին պատասխանել են Դատախազությունից։

Դատախազությունից խնդրել էինք տրամադրել նաև տեղեկություն, թե ինչ վարույթի շրջանակներում է հարցաքննվել «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը։

Դատախազությունից, սակայն, նշել են՝ նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել: