|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով արդեն 13 ամիս է, ինչ բանտում է. տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական(SPD), Ձախերի և Կանաչների կուսակցությունների խմբակցությունների նախագահները: Նրանց համատեղ հայտարարության մեջ մասնավորապես կոչ է արվում ազատ արձակել ոչ միայն Դեմիրթաշին, այլև անազատության մեջ գտնվող այլ պատգամավորների: Կուսակցության անդամները շեշտել են, որ Դեմիրթաշի դեմ իրականացվող դատական գործը քաղաքական շարժառիթներ ունի, ինչը անընդունելի է իրենց համար:
Հիշեցնենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու և դրա օգտին քարոզչություն անելու» մեջ: Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը պահանջել է Դեմիրթաշին դատապարտել մինչև 142 տարվա ազատազրկման: