կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-23 16:25
Հասարակություն

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կյանքը վտանգված է․ Անուշ Պողոսյան

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կյանքը վտանգված է․ Անուշ Պողոսյան

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած «Քաղաքական բանտերը՝ Փաշինյանի Հայաստանի մեջ. Ապագան՝ ազատությունն է» խորագրով քննարկման ժամանակ խոսելով քաղբանտարկյալ, արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին,  «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը նշեց, որ  միջազգային տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ կարող են հացադուլի դեպքում դիմանալ 20 օր, իսկ եթե ջուր խմում են, մի քանի օր ավելի։

«Իրականում այս փուլում վիսցերալ  օրգանների անդառնալի փոփոխությունների վտանգ կա։ Պետական համակարգը, ի դեմս առողջապահության նախարարության, ցույց է տալիս անհասկանալի անտարբեր վերաբերմունք»։