կարևոր
370 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-23 15:45
Քաղաքական

Իշխանությունը վերածվել է հաշվեհարդարի միջոցի. քաղհալածյալները 100-ից ավելի են. Էլինար Վարդանյան

Իշխանությունը վերածվել է հաշվեհարդարի միջոցի. քաղհալածյալները 100-ից ավելի են. Էլինար Վարդանյան

«Այս Ազգային ժողովը առանձնացավ նաև նրանով, որ որոշում կայացրեց պաշտոնանկ անել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին, Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ արեցին և այս պահին տեղակալն է փոխարինում: Կարելի է ասել՝ հանձնաժողովը չկա, որովհետեւ մենք այդպես էլ չենք տեսնում այդ հանձնաժողովից պատշաճ արձագանք՝ գոյություն ունեցող իրավաքաղաքական գործընթացներին»,-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած «Քաղաքական բանտերը՝ Փաշինյանի Հայաստանի մեջ. Ապագան՝ ազատությունն է» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Մենք շատ բարդ փուլում ենք գտնվում, երբ իշխանությունը վերածվել է հաշվեհարդարի միջոցի: Իհարկե, սա մեկ օրում, մեկ շաբաթում եւ նույնիսկ մեկ տարում տեղի չի ունեցել… 2018-ին իշխանության գալուց հետո՝ այս իշխանությունները հետեւողականորեն սկսեցին իրավական ռեպրեսիայի մեխանիզմի աշխատեցման գործընթացը, եւ 2018-ից սկսած՝ իմ հիմնական առաքելությունն է եղել զգուշացնել մարդկանց, որ չի կարելի լռել, որովհետեւ, երբ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվում, սկսում է կլանել բոլորին՝ անկախ նրանից՝ քաղաքական դերակատարություն ունեն, թե ոչ: Մարդիկ իրենց ազատ խոսքի, իրենց՝ հավաքներին մասնակցելու իրավունքի համար կարող են դառնալ այդ նույն ռեպրեսիվ մեքենայի զոհը, ինչը մենք տեսնում ենք այսօր»,- ասաց Էլինար Վարդանյանը: